«Хор Турецкого» խումբը չինարեն կատարումով շնորհավորել է Ալլա Պուգաչովային ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)
«Хор Турецкого» խումբն Ալլա Պուգաչովայի ծննդյան առթիվ «Միլիոն ալ վարդեր» երգը կատարել է չինարեն, գրում է segodnya.ua-ն։
Հայտնի խումբը երգչուհու համար շնորհավորական հոլովակը ձայնագրել է նրա 66-ամյակի կապակցությամբ։
Խմբի հիմնադիր և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկու խոսքով՝ արտիստներն այդ կերպ որոշել են ընդգծել հանրության միջազգային սերը Պրիմադոննայի հանդեպ։
«Սիրելի Ալլա Բորիսովնա, Ձեզ սիրում են և գիտեն ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Չինաստանում։ Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Երջանկություն Ձեզ»,- ասել է մաեստրոն։










