Մահացել է բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայան

22:23 • 02.05.15

Մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից մահացել է ռուսաստանցի բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մեծ թատրոնի ղեկավարության հայտարարությունը:
 

Բալետի լեգենդի մահվան մասին թատրոնին հայտնել է երգչուհու ամուսինը՝ անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը:


Շչեդրինը հայտնել է, որ բժիշկները պայքարում էին, սակայն ոչինչ անել չեն կարողացել:
Մայա Պլիսեցկայան ծնվել էր 1925-ին՝ Մոսկվայում, հրեական ընտանիքում:
 

Մահացել է բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայան