Չիչերինայի համերգը մոսկովյան ակումբում ընդհատվել է՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Երգչուհի Յուլյա Չիչերինայի համերգը մոսկովյան Yotaspace ակումբում ընդհատվել է՝ պայթյունի վտանգի մասին ահազանգի պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ համերգն ընդհատվել է այն պահին, երբ երգչուհին կատարում էր վերջին երգը։
Իրավապահների համաձայն՝ ահազանգը ստացվել է մոսկովյան ժամանակով ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը հայտնել է ակումբում պայթյունի վտանգի մասին։ Ոստիկանները ժամանել են դեպքի վար, խուզարկել տարածքը, մարդկանց տարհանել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










