Google-ը հատուկ նախագիծ է պատրաստել Հաղթանակի 70-ամյակի առթիվ (տեսանյութ)
Այս տարի նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը։ Մեծ հոբելյանի տոնակատարություններին միացել են նաև Google ընկերության մասնագետները, ովքեր հավաքել են պատերազմի տարիների նամակների առցանց արխիվ, գրում է buro247.ru-ն։
Այդ ժամանակաշրջանի իրադարձությունները ներկայացված են հարյուրավոր ֆիլմերում և գրքերում, դպրոցական դասագրքերում և վավերագրական ժամանակագրություններում, սակայն ոչինչ չի կարող իր ազդեցությամբ համեմատվել մարդկանց անձնական հիշողությունների մասին գրառումների հետ։ Հենց այդ նամակների պահպանումն է դարձել Google ընկերության թիմի գլխավոր նպատակը։
Նախագծի զարգացման հարցում իր ներդրումը կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Կայքում հատուկ դիմումը լրացնելու միջոցով մարդիկ կարող են ընթերցողների հետ կիսվել իրենց ընտանեկան արխիվի նամակներով։
Ակցիային մասնակցել են նաև բազմաթիվ ռուս հայտնիներ և մշակույթի գործիչներ։










