«Բլյուզի արքա» Բի Բի Քինգի առողջական վիճակը վատացել է

14:20 • 02.05.15

Ամերիկացի բլյուզ կիթառահար և երգիչ Բի Բի Քինգի մոտ կրկին առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել, գրում է interfax.ru-ն:

 

«Ես բուժում եմ անցնում Լաս Վեգասում գտնվող իմ տանը: Շնորհակալություն բոլորին շուտափույթ ապաքինման բարեմաղթանքների և ձեր աղոթքների համար»,- ասված է Բի Բի Քինգի ուղերձում, որը տեղադրվել է նրա կայքում:

 

Որոշ տվյալների համաձայն՝ ավելի վաղ Բի Բի Քինգը սրտի նոպա է ունեցել:

 

Հաղորդվում է, որ 89-ամյա երաժշտի դուստրը՝ Պատի Քինգը, ցանկացել է հորը հիվանդանոց տեղափոխել, սակայն երգչի մենեջեր Լավերն Թոնին հրաժարվել է դա անել, այդ պատճառով կինը «շտապօգնություն» է կանչել: Բժիշկները Բի Բի Քինգին հիվանդանոց են տեղափոխել, սակայն շուտով նա վերադարձել է տուն:

 

 

«Բլյուզի արքա» Բի Բի Քինգի առողջական վիճակը վատացել է