Անջելինա Ջոլիի հայրը նշել է, որ կցանկանար նկարահանվել դստեր ֆիլմերում
Արևմտյան լրատվամիջոցներն ավելի քան 10 տարի քննարկում էին վեճը, որը տեղի էր ունեցել Ջոն Վոյթի և նրա դստեր՝ Անջելինա Ջոլիի միջև։ Սկանդալը հարթվել է միայն 2011-ին, երբ Բրեդ Փիթը համոզել էր կնոջը հաշտվել հոր հետ՝ հանուն երեխաների։ Սակայն կապը վերահաստատելու փորձերն այդպես էլ հաջողություն չեն ունեցել, և դերասանուհին մինչ օրս հիշում է վիրավորանքը, գրում է segodnya.ua-ն։
Հայտնի դերասանը փորձում է չքննարկել ընտանեկան խնդիրները մամուլի հետ, սակայն լրագրողները պարզել են, որ հայր ու դուստր կապ չեն պահպանում։ «Անկոտրումը» ֆիլմը դիտելուց հետո Վոյթը հնարավորություն չի ունեցել անձամբ շփվել Ջոլիի հետ, այդ պատճառով էլ հաճոյախոսությունները փոխանցել է հարցազրույցի ժամանակ։
Վոյթը խոստովանել է, որ ենթադրել անգամ չէր կարող, որ այդքան տաղանդավոր դուստր ունի։ Նա խոստովանել է, որ դեմ չէր լինի նկարահանվել Ջոլիի նոր ֆիլմերից մեկում։ Սակայն նրա ակնարկն անպատասխան է մնացել։
Մինչդեռ Անջելինա Ջոլին շարունակում է նոր ֆիլմեր նկարահանել։ Նոր կենսագրական ֆիլմը նվիրված կլինի մի մարդու, ով ներքաշված է որսագողերի հետ կոնֆլիկտում։










