Պիեռ Ռիշարը հուշագրություններ է թողարկել

16:27 • 02.05.15

«Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ». այսպես է վերնագրել իր գիրքը ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը։ Նրա 300 էջանոց հուշագրությունները թողարկել է «Ֆլամարիոն» հրատարակչությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Թեև գիրքը գրելուն 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը, այն ստացվել է մի փոքր ուրախ, ինչպես այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ռիշարը։


Դերասանը պատմում է՝ ինչպես է, օրինակ, լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար վաստակել՝ աշխատելով որպես մերսող։ Ռիշարը ծիծաղով է հիշում նաև որոշ ֆիլմերի նկարահանումների մասին։


Իր հուշերում դերասանը հիացմունքով է խոսում իր գործընկերոջ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի մասին։

Պիեռ Ռիշարը հուշագրություններ է թողարկել