Երևանում այսօր ելույթ կունենան «Բարեկամություն» համույթը և «Հզոր զգացմունքներ» բալետային պարային խումբը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ժամը 19:00-ին, ելույթ կունենան «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ՝ Նորայր Մեհրաբյան) և Շվեդիայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային պարային խումբը։
Ելույթի ժամանակ կներկայացվեն «Բարեկամության Կամուրջներ» համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդավիայից և Ուկրաինայից ժամանած «ԵՐԳԵՆՔ ԵՎ ՊԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ծրագրի մասնակիցների:
Այս կապակցությամբ մայիսի 3-ին ժամը 18:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս տարբեր երկրներից ժամանած կատարողների մասնակցությամբ:










