Ամերիկացի լուսանկարիչը ներկայացրել է հոլիվուդյան հայտնի դերասանների և երգիչների դիմանկարներ
Էստևան Օրիոլը միջազգային ճանաչում ունեցող լուսանկարիչ է, ով ժամանակին աշխատել է որպես Լոս Անջելեսի ռեփ խմբերի համերգային շրջագայությունների կազմակերպիչ, այժմ լուսանկարահանում է հայտնի հոլիվուդյան աստղերի, գրում է freeyork.org-ը:
Իր մեջ բացահայտելով լուսանկարչության տաղանդը՝ նա սկսել էր օգտագործել իր հոր հին ֆոտոխցիկը, իսկ մենեջեր աշխատելու ժամանակ ձեռք բերած ծանոթությունները թույլ են տվել նրան հանդիպել և լուսանկարել հայտնի դերասանների և երգիչների:
Էստևան Օրիոլը համագործակցում է նաև հայտնի բրենդային ընկերությունների հետ և լուսանկարների նախագծեր իրականացնում նրանց հետ:




















