Ռեժիսոր Բրետ Մորգենը խոստացել է թողարկել Կուրտ Քոբեյնի սոլո ալբոմը

13:05 • 03.05.15

«Նիրվանա» խմբի մենակատար Կուրտ Քոբեյնի մասին վավերագրական ֆիլմ նկարահանած ռեժիսոր Բրետ Մորգենը հայտարարել է, որ պլանավորում ամռանը թողարկել երաժշտի սոլո ալբոմը, գրում է The Guardian-ը:


Ալբոմն ստեղծվել է Քոբեյնի սիրողական ձայնագրությունների հիման վրա:


«Հստակեցնեմ, որ սա ոչ թե «Նիրվանա» խմբի ալբոմն է լինելու, այն միայն Կուրտինը և դուք կլսեք թե նա ինչպես է այնպիսի կատարումներ անում, որոնք նրանից ոչ ոք երբեք չէր ակնկալի»,- ասել է ռեժիսորը:


Ռեժիսորը լսել է ավելի քան 200 ժամ տևողությամբ ձայնագրություններ և կազմել է Կուրտ Քոբեյնի «չթողարկված թանկարժեք» երգերի փոքրիկ հավաքածու:

 

 

Ռեժիսոր Բրետ Մորգենը խոստացել է թողարկել Կուրտ Քոբեյնի սոլո ալբոմը