Օդրի Հեփբերնի ծննդյան առթիվ 5 ուշագրավ փաստ աստղի կյանքից (լուսանկարներ)

13:43 • 04.05.15

1929թ. մայիսի 4-ին լույս աշխարհ է եկել Հոլիվուդի գերաստղ, անթերի ոճի ու կանացի գեղեցկության մարմնացում Օդրի Հեփբերնը: Բրիտանացի բանկիրի ու հոլանդացի բարոնուհու դուստրը, ով մեծացել է ֆաշիստների կողմից շրջափակված Եվրոպայում, դարձել է Հոլիվուդի ոսկե դարաշրջանի խորհրդանիշը:

 

ELLE ամսագիրը 20-րդ դարի գեղեցկագույն աստղերից մեկի ծննդյան առթիվ ներկայացրել է Հեփբերնի կյանքի մասին 5 ուշագրավ փաստ.

 

1. Հեփբերնը ծնվել է Բրյուսելի արվարձաններից մեկում, սակայն հոր շնորհիվ ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Դեռ մանուկ հասակից նա եղել է իսկական կոսմոպոլիտ: Հեփբերնին դաստիարակել են 2 լեզվով` անգլերենով ու հոլանդերենով: Հետագայում նա շատ լավ յուրացրել է նաև ֆրանսերենը, իսպաներենն ու իտալերենը:


Одри Хепберн фото

2. Ծնողների ամուսնալուծությունից հետո Օդրին ապրել է մոր հետ` սկզբում Լոնդոնում, հետո` Հոլանդիայում, որտեղ վրա է հասել Երկրորդ աշխարհամարտը: Ապագա դերասանուհին ապրել է ֆաշիստների կողմից շրջափակված Արնհեմում` ականատես լինելով իր հարազատների մահապատիժներին ու աքսորումներին: Այդ տարիներին Օդրին տառապել է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական հյուծվածությունից: Ամբողջ կյանքի ընթացքում հիշողության մեջ պահելով պատերազմի սարսափները` դերասանուհին 1950-ականներին համագործակցել է UNICEF-ի հետ` դառնալով բարի կամքի դեսպան:
 

Одри Хепберн фото в молодости

3. Նա դեռ մանկուց զբաղվել է բալետով ու բավական հեռանկարային պարուհի է եղել: Սկզբում նա որոշել է լուրջ զբաղվել բալետով, սակայն հասկանալով, որ պատերազմի տարիներին թերսնվածության հետևանքով ձեռք բերած չափից ավելի նիհարիկ կառուցվածքի պատճառով ինքը պրիմա պարուհի չի դառնա, հայացքն ուղղել է դերասանության կողմը:

Одри Хепберн в фильме «Римские каникулы»

4. Հեփբերնը ճանաչում է ձեռք բերել 1951թ.` խաղալով բրոդվեյյան հանրահայտ «Ժիժի»  բեմադրությունում, որի շնորհիվ նա առաջին անգամ արժանացել է Theatre World Award  մրցանակի:


 

5. Տարիներ շարունակ զբաղվելով դերասանական կարիերայով` 1960-ականների վերջին Հեփբերնը հեռացել է մեծ էկրանից ու իրեն նվիրել ընտանիքին, ինչպես նաև բարեգործական գործունեությանը: 1994թ. Հեփբերնը հետմահու ներառվել է մոլորակի ամենահեղինակավոր կինեմատոգրաֆիական, երաժշտական, թատերական ու հեռուստատեսային մրցանակների արժանացած աստղերի էլիտար ակումբում:

 

 

Օդրի Հեփբերնի ծննդյան առթիվ 5 ուշագրավ փաստ աստղի կյանքից (լուսանկարներ)