Ռոքնռոլի արքա դառնալու ճանապարհին. հրապարակվել են Էլվիս Փրեսլիի հին լուսանկարները (լուսանկարներ)
Քսաներորդ դարի լավագույն երաժիշտներից մեկը` Էլվիս Փրեսլին, ճանաչում է ձեռք բերել 1956թ.` դեբյուտային ալբոմի թողարկումից և Love Me Tender ֆիլմում նկարահանվելուց հետո:
Սակայն ռոքնռոլի արքան, ինչպես նրան հաճախ են կոչում, իր կարիերան սկսել է շատ ավելի վաղ:
Երիտասարդ Փրեսլիի ստեղծագործական կյանքի այդ քիչ հայտնի փուլին ավելի լավ ծանոթանալու համար The Daily Mail պարբերականը հրապարակել է սկսնակ երաժշտի մասնակցությամբ արված բացառիկ լուսանկարներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ալֆրեդ Վերթիմերն է, ով անմահացրել է համաշխարհային երաժշտական կուռք դառնալու ճանապարհի դեռևս սկզբում կանգնած 21-ամյա Փրեսլիին:
















