Կյանքից հեռացել է «Զինվորի հայրը» ֆիլմի ռեժիսոր Ռեզո Չխեիձեն

14:45 • 04.05.15

Ութսունինը տարեկանում կյանքից հեռացել է վրաց ռեժիսոր Ռեզո Չխեիձեն, ում ամենահայտնի աշխատանքներից է «Զինվորի հայրը» ֆիլմը (1964թ.), գրում է ТАСС գործակալությունը:

 

Վրաստանի Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին մի քանի ամիսներին տաղանդավոր ռեժիսորը ծանր հիվանդ է եղել:

 

1980 թվականին Ռեզո Չխեիձեն ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել:

 

Դրվագներ «Զինվորի հայրը» ֆիլմից.

Կյանքից հեռացել է «Զինվորի հայրը» ֆիլմի ռեժիսոր Ռեզո Չխեիձեն