Երգիչ Քրիս Բրաունը կասկածվում է Լաս Վեգասում տղամարդու ծեծի ենթարկելու համար

08:33 • 05.05.15

Երգիչ Քրիս Բրաունը կասկածվում է Լաս Վեգասում բասկետբոլի խաղի ժամանակ վիճաբանությանը մասնակցելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Լաս Վեգասի ոստիկանության տվյալներով՝ ռեփերը կռվել է մեկ այլ տղամարդու հետ հյուրանոցներից մեկում:

 

Ինչպես հաղորդվում է՝ հարձակմանը մասնակցել է մի քանի մարդ:

 

Հարձակման «զոհը» ստացել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ:

 

Քրիս Բրաունը մինչ 2015 թվականի մարտը եղել է փորձաշրջանում՝ 2009 թվականին ծեծկռտուքի համար մեղադրական դատավճռից հետո: