Էրիկ Քլեփթոնը ծննդյան 70-ամյակը նշել է «աստղային» համերգով (տեսանյութ)

11:05 • 05.05.15

Աշխարհահռչակ երաժիշտ Էրիկ Քլեփթոնը ծննդյան 70-ամյակը նշել է՝ Նյու Յորքի հանրահայտ Մեդիսոն Սքուեր Գարդենում մեծ համերգ կազմակերպելով:

 

Ինչպես նշում է rollingstone.com-ը, համերգին Քլեփթոնից բացի մասնակցել են մի շարք հայտնի երաժիշտներ` Ջոն Մեյերը, Ջիմի Վոգանը, Դերեք Թրաքսը և Դոյլ Բրեմհոլ կրտսերը:

 

Երաժիշտները միասին կատարել են Քլեփթոնի ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունները` Hoochie Coochie Man, Layla, Before You Accuse Me, Let It Rain, You Are So Beautiful և այլն:

 

Աղբյուրը նկատում է, որ հոբելյարն առավելագույն հաճույք է ստացել երեկոյից: Դիմելով երկրպագուների հսկայական խմբին` Քլեփթոնն ասել է. «Անչափ շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ տոնելու այս հրաշալի օրը նման հրաշալի ընկերների հետ»:

 

Էրիկ Քլեփթոնը ծնվել է 1945 թվականի մարտի 30-ին։