Բեռլինի խանութներում կրկին կոկաին են մատակարարել բանանի փոխարեն

00:41 • 05.05.15

Բեռլինի սուպերմարկետներում երկուշաբթի շուրջ 400 գրամ կոկաին է հայտնեբերվել` բանանի տուփերում: Ինչպես հայտնում է  INTERFAX.RU-ն` Süddeutsche Zeitung-ին հղումով, Aldi խանութների ցանցի աշխատակիցները տեղի ոստիկանությանը  պատմել են, որ թմրանյութը հայտնաբերել են մրգի բեռնարկղերում, որոնք բերվել են Կոլումբիայից:


Հաղորդվում է, որ սխալմամբ Բեռլին է մատակարարվել ընդհանուր առմամբ՝ 386 կգ կոկաին, որի արժեքը կազմում է  շուրջ 15 մլն եվրո:


Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ում համար է նախատեսված եղել բեռը, որը ռեկորդային էր Բեռլինի համար:


2014-ի հունվարին  ևս սխալմամբ 140 կգ կոկաին է ուղարկվել  Գերմանիայի մայրաքաղաք, դարձյալ բանանի տուփերով:

 

Բեռլինի խանութներում կրկին կոկաին են մատակարարել բանանի փոխարեն