Հայտնի է դարձել «Եվրատեսիլ- 2015»-ի հայաստանյան ժյուրիի կազմը

17:29 • 05.05.15

Որոշվել է «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը, հայտնում է eurovision.tv-ն:

 

Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3-ը, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արևիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը, Լեյլա Սարիբեկյանը:

 

Նշվում է, որ ժյուրիի կազմում 106-ը կանայք են, 131-ը՝ տղամարդիկ:

 

Նրանց միջին տարիքը 40 է, իսկ ժյուրիի ամենաերիտասարդ անդամները 17 տարեկան են, ովքեր ներկայացնում են Իսրայելը և Շվեդիան: Իսկ ամենատարեց անդամը Սլովենիայից է՝ 86 տարեկան:

 

Ժյուրիի բոլոր անդամների ցանկը հասանելի է «Եվրատեսիլ»-ի կայքում: 

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթը երգի ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում ներառված երկրների միջև։

 

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը լինելու է ամենամյա «Եվրատեսիլ» երգի մրցույթի 60-րդ թողարկումը։

 

Մրցույթը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014»-ում հաղթել էր Կոնչիտա Վուրստը։

 

Սա լինելու է արդեն երկրորդ մրցույթը, որը հյուրընկալելու է Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967-ին։

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ- 2015»-ի հայաստանյան ժյուրիի կազմը