Դերասան Ռոբերտ Փաթինսոնը Met Gala-ին ներկայացել է հարսնացուի հետ (լուսանկարներ)
Հայտնի դերասան Ռոբերտ Փաթինսոնը Met Gala-ին՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին, ներկայացել է իր հարսնացուի՝ FKA twigs մականունով երգչուհու հետ, գրում է tatler.ru-ն:
Այն մասին, որ նրանք վաղուց միասին են, բոլորին է հայտնի, իսկ նրանց նշանադրության մասին պատահաբար խոսել էր ռեփեր T-Pain-ը:
Երգչուհու անունը Տալիա Դեբրեթ Բարնեթ է, և նա հայտնի է դարձել իր տարօրինակ և արտառոց երաժշտական հոլովակներով:
Met Gala-ին նա ներկայացել է մոդելավորող Քրիստոֆեր Քեյնի ստեղծած հագուստով, որի վրա պատկերված են գրկախառնված, մերկ և գունավոր մարդկանց կերպարներ:
Իսկ Փաթինսոնը ներկայացել է դասական Dior Homme կոստյումով:
Ռոբերտ Փաթինսոնն անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր է։ Նա ճանաչում է ձեռք բերել «Մթնշաղ» ֆիլմում կատարած Էդվարդ Քալլենի դերից հետո:

:



















