Գեյշաների փակ կյանքը` ներսից. ֆոտոռեպորտաժ
Daily Mail-ը ֆոտոռեպորտաժ է ներկայացրել Ճապոնիայի ժամանակակից գեյշաների կյանքից:
Դրանցում կարելի է տեսնել, թե ինչ ջանքերի գնով են ճապոնուհիները պահպանում 400-ամյա ավանդույթները ժամանակակից աշխարհում:
Գեյշաները սովորաբար փակ կյանքով են ապրում, սակայն իսպանացի ֆոտոլրագրողին թույլ են տվել մուտք գործեր Օկիյա` գեյշաների կացարան:
Աղբյուրը նկատում է, որ Արևմուտքում թյուր պատկերացում կա, թե գեյշաները մարմնավաճառներ են, այն դեպքում, երբ նրանք իրենց հետ ժամանցին առաջարկում են ո՛չ թե իրենց մարմինները, այլ՝ մարդկանց իրենց գիտելիքներով ու հնարամտությամբ զվարճացնելու շնորհները:

































