Իսրայելում ցուցադրվել է 10 պատվիրանների ամենահին նմուշը

00:19 • 07.05.15

Իսրայելում առաջին անգամ ցուցադրվել է 10 պատվիրանների ամենահին օրինակը: Այս մասին հայտնում է  New York Times-ը:

 

Ըստ աղբյուրի` բիբլիական 10 պատվիրանների այս նմուշը 2000 տարեկան է, համարվում է ամենահին ամբողջական տարբերակը, սակայն մագաղաթի վիճակի պատճառով գրեթե չի ցուցադրվել:

 

Նմուշը հայտնաբերվել էր 20-րդ դարի կեսին՝ Խիրբեթ Կումրանում: 10 պատվիրանի հնագույն նմուշը կցուցադրվի երկու շաբաթ՝ Երուսաղեմի  Իսրայելի թանգարանում` «Մարդկության համառոտ պատմությունը» խորագրով մեծ ցուցահանդեսի շրջանակներում:

 

Իսրայելում ցուցադրվել է 10 պատվիրանների ամենահին նմուշը