Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանում գտնվող իրենց առանձնատունը

16:26 • 07.05.15

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանում գտնվող իրենց առանձնատունը, հայտնում է TMZ-ն՝ նշելով, որ տան արժեքը 6,5 միլիոն դոլար է:

 

Հինգ սենյակ ունեցող առանձնատունը գտնվում է ամերիկյան քաղաքի ֆրանսիական թաղամասում:

 

Ըստ լրատվամիջոցի՝ դիզայներական որոշ տարրերի հեղինակն անձամբ Բրեդ Փիթն է, ով զբաղվում է սիրողական ճարտարապետությամբ:

 

Նշվում է, որ զույգը թույլ չի տալիս հնարավոր գնորդներին լուսանկարել իրենց տունը մինչ գործարքը:

 

Հոլիվուդյան զույգն այդ տունը ձեռք է բերել 2005-ին՝ 3,5 միլիոն դոլարով: Նրանք տեղափոխվել էին Նոր Օռլեան, որպեսզի օգնեն 2005-ի օգոստոսին քաղաքում տեղի ունեցած «Քեթրին» փոթորկից տուժածներին:

 

 

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանում գտնվող իրենց առանձնատունը