Maroon 5 խմբի մեներգչի վրա շաքարափոշի են լցրել (լուսանկարներ)
Ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի մենակատար Ադամ Լևինի վրա շաքարափոշի են լցրել։ Դեպքը տեղի է ունեցել ստուդիայի մոտ, որտեղ նա մասնակցել է «Ջիմի Կիմելի շոու» հեռուստահաղորդման նկարահանումներին, գրում է lenta.ru-ն:
Ստուդիայի անվտանգության աշխատակիցները ոստիկանություն են կանչել, ովքեր ձերբակալել են Լևինի վրա հարձակված տղամարդուն:
Ոստիկանության կարծիքով՝ շաքարափոշու ընտրությունը կարող է կապված լինել նրա հետ, որ Maroon 5-ի վերջին երգը կոչվում է Sugar (շաքար):















