«Աստղային պատերազմների» 8-րդ մասը կնկարահանվի Բրիտանիայում

23:59 • 07.05.15

«Աստղային պատերազմների» 8-րդ մասը կնկարահանվի Միացյալ Թագավորությունում:
 

Ինչպես հայտնում է Euromag-ը` Մեծ Բրիտանիայի գանձապետ Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ  Lucasfilm կինոընկերությունը  135 մլն եվրո կներդնի նոր ֆիլմի նկարահանման համար և մոտ 3000 աշխատատեղ կստեղծի: Սա կլինի 4-րդը «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի սերիաներից, որ կնկարահանվի Մեծ Բրիտանիայի տարածքում:

Ֆիլմի 8-րդ մասի նկարահանումները կսկսվեն 2016-ին` Ռայան Ջոնսոնի ղեկավարությամբ: Ֆիլմը, նախնական հաշվարկներով, էկրան կբարձրանա 2017-ին:


 

«Աստղային պատերազմների» 8-րդ մասը կնկարահանվի Բրիտանիայում