Շարլիզ Թերոնը և Շոն Փենը կամուսնանան Հարավաֆրիկյան Հանրապետությունում. ԶԼՄ-ներ
Հոլիվուդյան դերասաններ Շարլիզ Թերոնն ու Շոն Փենը որոշել են հարսանեկան արարողությունը կազմակերպել Հարավաֆրիկյան Սոուետո քաղաքում, որտեղ արդեն հարմար վայր են փնտրում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` New Age ամսագրին հղումով, դերասանները մտադիր են հարսանիքը իրականացնել օգոստոսի 7-ի մոտակա ամսաթվերին: Դա Թերոնի ծննդյան օրն է: Դերասանուհին ծնվել է Բենոնիում` ՀԱՀ-ի խոշորագույն մեգապոլիս Յոհանեսբուրգի արվարձաններից մեկում:
Սոուետոն ևս հանդիսանում է Յոհանեսբուրգի շրջաններից մեկը: Այն ավելի ու ավելի հանրաճանաչ է դառնում զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այնտեղ են գտնվում Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրների` Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին ժողովրդավար նախագահ Նելսոն Մանդելայի և ապարտեիդի դեմ պայքարի լեգենդի տները:
Աղբյուրի հաղորդմամբ` հարսանեկան արարողությունը «համեստ և ոչ մեծ է լինելու»: Դերասանները հանդիպում են արդեն 18 ամիս: 53-ամյա Շոն Փենի համար սա երրորդ ամուսնությունն է. նա ամուսնացած է եղել Մադոննայի և Ռոբին Ռայթի հետ: Թերոնը պաշտոնապես ոչ մի անգամ ամուսնացած չի եղել:










