Վրացական «Vakis Parki» խմբի համերգով մեկնարկեց «Ջազզվե Օպերա» սրճարանի սեզոնի բացումը (լուսանկարներ)
«Ջազզվե» սրճարանների ցանցն իր այցելուների համար հերթական անակնկալն էր պատրաստել: Վրաստանից ժամանած «Vakis Parki» խմբի համերգով մեկնարկեց սեզոնի բացումը:
«Համերգները լինելու են շարունակական՝ ողջ սեզոնի ընթացքում»,- ասաց «Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը` նշելով, որ տարվա ընթացքում արտերկրից ու Հայաստանից բազմաթիվ հյուրեր են լինելու, ովքեր տարբեր ժանրերի երաժշտություն կմատուցեն սրճարանի այցելուներին:
««Ջազզվե Օպերա»-ն արդեն 10 տարի է գործում է, իսկ «Ջազզվե» սրճարանների ցանցը 12 տարեկան է։ Հայաստանից ու արտասահմանից լավագույն երաժիշտները լինում են մեզ մոտ: Դա ավանդական է դարձել և շարունակվելու է նաև այսուհետ»,- նշեց Սիլվա Ղամբարյանն՝ ավելացնելով, որ իրենք շեշտը չեն դնում հայտնի մարդկանց վրա, այլ ուղղակի որակով և լավ երաժիշտներին հրավիրելու և հանրությանը ներկայացնելու:
Մարքեթինգի ղեկավարի խոսքով՝ քանի որ հաճախորդների շրջանում երաժշտական նախասիրությունները տարբեր են, իրենք էլ ընդառաջելով հաճախորդների նախասիրությանը՝ ներկայացնելու են տարբեր ոճի երաժշտություն:
«Ճաշացանկը նույնպես թարմացվել է, որակն էլ, ինչպես միշտ, պահպանվում է»,- ընդգծեց Սիլվա Ղամբարյանը:


















