Մել Գիբսոնն անսպասելի հայտնվել է «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային

14:30 • 08.05.15

Հայտնի դերասան Մել Գիբսոնն անսպասելի հայտնվել է «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային, գրում է gazeta.ru-ն:

 

Այժմ Գիբսոնը 59 տարեկան է: Մաքս Ռոկատանսկու կերպարը նա խաղացել է ռեժիսոր Ջորջ Միլերի «Խենթ Մաքսը» շարքի երեք ֆիլմերում: Այժմ նրա տեղը զբաղեցրել է Թոմ Հարդին:

 

«Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա մայիսի 15-ին:

 

Մել Գիբսոնն անսպասելի հայտնվել է «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային