1.5 տարում Հյու Ջեքմանը 4 անգամ չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել

11:50 • 08.05.15

Ամերիկացի հայտնի դերասան Հյու Ջեքմանը պատմել է՝ ինչպես է պայքարել մաշկի քաղցկեղի դեմ 18 ամիս և կպայքարի իր ողջ կյանքում, փոխանցում է Обозреватель-ը։

 

Առաջին անգամ նրա մոտ ախտորոշել են 2013-ին, երբ քթի վրա մաշկի չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Հաջորդ 1.5 տարում հեռացրել են արդեն 4 նման ուռուցք, և այժմ նա պետք է 3 ամիսը մեկ պարտադիր հետազոտվի։

 

2013-ի նոյեմբերին դերասանի ոճաբանը նրա քթի վրա փոքր կետ է նկատել։ Ջեքմանի կինը՝ դերասանուհի Դեբորա Լի Ֆերնեսը, պնդել է, որ նա դիմի բժշկի։

 

«Ես իրատես եմ և սթափ եմ գնահատում։ Իմ բախտը կբերի, եթե ուռուցքները հայտնվեն ևս մեկ կամ 2 անգամ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ կլինեն։ Այժմ ես չեմ ծուլանում և ավելի պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ առողջությանը, քանի որ բուժումը հիմնականում կախված է վաղ ախտորոշումից»,- նշել է դերասանը։

 

1.5 տարում Հյու Ջեքմանը 4 անգամ չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել