Ջենիֆեր Լոուրենսը ռեկորդային հոնորար կստանա նոր ֆիլմի համար

11:35 • 08.05.15

Ջենիֆեր Լոուրենսն ընդամենը մի քանի տարում վերածվել է առաջատար դերասանուհու. այժմ նա հսկայական գումարներ է ստանում ոչ միայն «Քաղցած խաղեր» ֆիլմի համար։ Այդ կինոշարքի առաջին մասից հետո նրա հոնորարն ավելացել է 40 անգամ, գրում է filmpro.ru-ն։

 

The Hollywood Reporter-ի տեղեկություններով՝ Լոուրենսը 20 մլն դոլար կստանա Մորթեն Թիլդումի «Ուղևորները» ֆիլմի համար, որում կնկարահանվի Քրիս Փրեթի հետ։ Այժմ դերասանուհին իր հոնորարներով հավասարվել է այնպիսի բարձր վարձատրվող աստղերի հետ, ինչպես Ռոբերտ Դաունի կրտսերը և Սանդրա Բուլոքը։

 

24-ամյա Լոուրենսի վարձատրությունն աճում է անասելի տեմպերով։ «Քաղցած խաղեր» ֆիլմի առաջին մասի համար նա ստացել է 500.000 դոլար, 2-րդ մասի համար՝ 10 մլն դոլար։ Կարելի է ենթադրել, որ եզրափակիչ մասերի համար հոնորարը կկազմի առնվազն 20 մլն դոլար։

 

Ջենիֆեր Լոուրենսը ռեկորդային հոնորար կստանա նոր ֆիլմի համար