Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերին

15:34 • 08.05.15

Universal ընկերությունը հայտարարել է Անջելինա Ջոլիի «Ծովի մոտ» ֆիլմի վարձույթում հայտնվելու ամսաթիվը։ Պրեմիերան կկայանա 2015թ. նոյեմբերի 13-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Այդ օրը ֆիլմը կհայտնվի ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Այնուհետև ֆիլմը կներկայացվի այլ երկրների կինոշուկաներում»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

 

Անջելինա Ջոլին նաև սցենարի հեղինակն է և կատարում է գլխավոր դերը։ Իրադարձությունը տեղի է ունենում նախորդ դարի 70-ականներին։ Ֆիլմը պատմում է ամերիկացի գրողի մասին, ում դերը կատարում է Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը։ Նա կնոջ հետ ժամանում է Ֆրանսիա։ Զույգը վերջին ջանքերն է ներդնում ամուսնությունը փրկելու համար։

 

«Սա պատմություն է հարաբերությունների մասին, որոնք, մի կողմից, թուլացել են կորուստների պատճառով, իսկ մյուս կողմից՝ գոյատևում են սիրո համառության շնորհիվ»,- նշել է Ջոլին։


 

Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերին