Սիբիրում հնագետները հնագույն ապարանջան են հայտնաբերել (լուսանկարներ)
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի հնագիտության ինստիտուտի մասնագետներն Ալթայում՝ Դենիսովյան քարանձավում, հայտնաբերել են ավելի քան 40.000 տարվա ապարանջան, գրում է Корреспондент-ը։
Ըստ նրանց՝ այն պատրաստվել է մշակված կանաչ հանքային քլորիտից և օգտագործվել բացառապես որպես արարողակարգային իր։
Հետազոտողներին հատկապես զարմացրել է այն, որ ապարանջանը պատրաստված է եղել ավելի որակով, քան նրանք, որոնք արվել են մարդկանց կողմից հետագայում։














