Սուդանի տպավորիչ բուրգերը, որոնք մնում են Եգիպտոսի բուրգերի ստվերում. լուսանկարներ

08:15 • 15.05.15

Ավազներում կորած քաղաք, որը ոչ պակաս տպավորիչ բուրգեր ու սֆինքսեր ունի, սակայն Եգիպտոսի բուրգերի «ստվերում» է:  Daily Mail-ն անդրադարձել է Սուդանի բուրգերին, որոնք հայտնի են նաև «սև փարավոնների բուրգեր» անվանումով:

 

Այս բուրգերը գտնվում են Սուդանի մայրաքաղաք Խարտումից 125 մղոն հյուսիս` Մրոյե քաղաքում: Այս բուրգերը ունեն 20 - 100 ոտնաչափ բարձրություն, թվագրվում են մ.թ.ա 720 - 300 թթ-ով:

 

Սուդանում, սակայն, զբոսաշրջային բիզնեսը կործանվել է տնտեսական պատժամիջոցների հետևանքով, որոնք այդ երկրի նկատմամբ սահմանվել էին Դարֆուրի և այլ հակամարտությունների բերումով:

 


Սուդանի տպավորիչ բուրգերը, որոնք մնում են Եգիպտոսի բուրգերի ստվերում. լուսանկարներ