Արաբական երկրներն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորվել են պաշտպանել հնագույն հուշարձանները ոչնչացումից

09:55 • 15.05.15

Արաբական երկրները ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ պատրաստ են պաշտպանել Մերձավոր Արևելքի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացումից։ Այդ մասին հայտարարվել է հնագույն հուշարձանների պահպանության հարցով միջազգային գիտաժողովի արդյունքներով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Կահիրեի հռչակագրում, որը ստորագրել են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը և Օմանը, նշվում է, որ երկրները պայմանավորվել են «զարգացնել համագործակցությունը՝ մշակութային արժեքների անօրինական շրջանառությանը և ոչնչացմանը հակազդելու նպատակով»։

 

Տարածաշրջանի երկրների առանձնահատուկ անհանգստությունն են առաջացնում ծայրահեղականների գործողությունները, որոնք ոչնչացնում են պատմական հուշարձանները։


 

Արաբական երկրներն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորվել են պաշտպանել հնագույն հուշարձանները ոչնչացումից