Չեխովի «Ճայը» կվերածվի հոլիվուդյան ֆիլմի

15:51 • 15.05.15

Ռուս դասական գրականությունն Ամերիկայում սիրում են ոչ միայն կարդալ, այլև բեմադրել և էկրանավորել, գրում է buro247.ru-ն։

 

Անտոն Չեխովի «Ճայը» ստեղծագործության էկրանավորման նախագծով կզբաղվի Մայքլ Մայերը, ով արդեն նախկինում Բրոդվեյում բեմադրել է Չեխովի «Քեռի Վանյան» պիեսը։ Նա, սակայն, ավելի շատ թատերական, քան կինոռեժիսոր է, ավելի շատ ներկայացումներ է բեմադրել, քան ֆիլմեր։

 

«Ճայը» նա պատրաստվում է նկարահանել Նյու Յորքի արվարձանում, իսկ գլխավոր դերերը կատարելու համար հրավիրել է Սիրշա Ռոնանին և Անեթ Բենինգին։

Չեխովի «Ճայը» կվերածվի հոլիվուդյան ֆիլմի