Խաիմ Սուտինի կտավն աճուրդում վաճառվել է 15 մլն դոլարով՝ նախնական գնից եռակի թանկ (լուսանկարներ)

09:33 • 15.05.15

Ֆրանսիացի նկարիչ Խաիմ Սուտինի «Հարսնացուն» կտավը Նյու Յորքում անցկացված Christie`s-ի աճուրդում վաճառվել է ավելի քան 15 մլն դոլարով, ինչը 3 անգամ գերազանցում է առավելագույն նախնական արժեքը։

Նույն երեկո վաճառված Փիթ Մոնդրիանի կտավը դարձել է հոլանդացի նկարչի ամենաթանկ աշխատանքը, որ երբևիցե վաճառվել է աճուրդում, գրում է РИА Новости-ն։

 

Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի աշխատանքների Christie`s-ի աճուրդում վաճառվել է 10 ստեղծագործություն՝ ավելի քան 202 մլն դոլար ընդհանուր գումարով։

 

Երեկոյի գլխավոր աշխատանքներից է եղել Մոնդրիանի «Ստեղծագործություն թիվ 3» աշխատանքը, որի նախնական արժեքը եղել է 15-25 մլն դոլար։ Արդյունքում՝ 1929-ին արված կտավը վաճառվել է 50.5 մլն դոլարով։

 

Piet Mondrian’s “Composition No. III, with Red, Blue, Yellow, and Black” from 1929.


 

Խաիմ Սուտինի կտավն աճուրդում վաճառվել է 15 մլն դոլարով՝ նախնական գնից եռակի թանկ (լուսանկարներ)