Չափազանց գեր կնոջը պատկերող հայտնի նկարչի կտավը վաճառքի ռեկորդ է սահմանել. լուսանկար
Հանրահայտ գեղանկարիչ Լուսիեն Ֆրոյդի` շատ գեր կնոջը պատկերող կտավը աճուրդային վաճառքով գերազանցել է նույն Ֆրոյդի նախորդ ռեկորդները:
Daily Mail-ը մանրամասներ է բացահայտել թանկարժեք, սակայն հակասական արվեստի գործից:
Կտավը ստեղծվել է 1994-ին: Դրանում Ֆրոյդը պատկերել է 280 ֆունտ կշռող Սյու Թիլի անունով կնոջը, որը Jobcentre հիմնարկի աշխատակցուհի էր: «Չաղ Սյուն» անունով հայտնի կտավը ստանալու համար նկարիչը բնորդուհուն օրական 20 ֆունտ գումար է վճարել:
Օրերս Christie’s-ի հետպատերազմական ու ժամանակակից արվեստի աճուրդում, որը տեղի էր ունեցել Մանհեթանում, աշխատանքը վաճառվել էր 35,8 մլն ֆուն սթրելինգով: Ի դեպ, գործը գնել է Ֆրոյդի արվեստի անանուն սիրահարը:












