Սիրիայի եզակի հնավայրը վտանգված է, իսլամիստները մոտ են և սկսել են մահապատժի ենթարկել տեղի խաղաղ բնակիչներին. լուսանկարներ

22:18 • 15.05.15

Daily Mail-ը անդրադարձել է այն վտանգավոր իրավիճակին, որ ստեղծվել է Սիրիայի ամենահայտնի հնավայրերից մեկի` Պալմիրա քաղաքի շուրջ:

 

Աղբյուրն արձանագրում է, որ 2000-ամյա քաղաքը այժմ ամբողջական ոչնչացման է ենթակա, քանի որ «Իսլամական պետության» զինյալները շատ մոտ են այդ տեղանքին: Իսկ նրանք, ինչպես հայտնի է, ոչնչացնում են իսլամի հետ կապ չունեցող մշակութային արժեքները: Սիրիայի համապատասխան իշխանությունները միջազգային հանրությանը Պալմիրայի ոչնչացումը կանխող քայլերի կոչ են արել:

 

Աղբյուրը ներկայացնում է տեսարաններ Պալմիրայից և Իրաքի մի շարք քաղաքներում իսլամիստների գործած վայրագության դրվագներ: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Պալմիրան անվանվել է «համաշխարհային եզակի արժեք»: Հայտնի է, որ երեկվանից Սիրիայի կառավարական ուժերի և իսլամիստների միջև մարտեր են ընթանում Պալմիրայի մերձակայքում:

 

Հայտնի է դարձել, որ մերձակա գյուղում նրանք 26  հոգու են մահապատժի ենթարկել, այդ թվում` 10 կնոջ` «ռեժիմի հետ գործակցելու համար»:

 

Սիրիայի եզակի հնավայրը վտանգված է, իսլամիստները մոտ են և սկսել են մահապատժի ենթարկել տեղի խաղաղ բնակիչներին. լուսանկարներ