Կաննի կինոփառատոնի բացման արարողության լավագույն և վատագույն զգեստները (լուսանկարներ)

11:58 • 15.05.15

Օրերս տեղի է ունեցել հեղինակավոր Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին աստղային հյուրերը մոտեցել են ամենայն լրջությամբ:



Միջոցառման կարմիր գորգով քայլել են համաշխարհային կինոարդյունաբերության լավագույն ներկայացուցիչները` ի ցույց դնելով իրենց ոճաբանների, դիմահարդարների ու վարսահարդարների կատարած անթերի աշխատանքը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կինոփառատոնի կազմակերպիչները պահանջել են, որ բացման օրը բոլոր հյուրերը ներկայանան երկարափեշ զգեստներով: Սակայն երկարոտն մոդել Լիա Կեբեդեն դարձել է բացման արարողության միակ «կարգազանցը»` կարմիր գորգին հպարտորեն քայլելով մինիով ու ցուցադրելով «անվերջանալի» ոտքերը:
 

Ստորև գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացնում ենք «Կանն-2015»-ի բացման արարողության լավագույն և վատագույն զգեստները` ըստ gazeta.ru-ի.

 

Ջուլիանա Մուր, զգեստը` Armani Prive, լավագույն


Հոֆիթ Գոլան, զգեստը` Jean Fares Couture , վատագույն


Սոֆի Մարսո, զգեստը` Nina Ricci, լավագույն


Կառլի Կլոս, զգեստը` Atelier Versace, վատագույն


Նաոմի Ուոթս, զգեստը` Elie Saab Couture, վատագույն


Դաուտցեն Քրյոզ, զգեստը` Atelier Versace, լավագույն


Սիենա Միլեր, զգեստը` Lanvin, լավագույն


Լուպիտա Նիոնգո, զգեստը` Gucci, լավագույն


Կատրին Դենյով, զգեստը` Jean Paul Gaultier, լավագույն


Նատալի Պորտման, զգեստը` Dior, լավագույն

Կաննի կինոփառատոնի բացման արարողության լավագույն և վատագույն զգեստները (լուսանկարներ)