Կյանքից հեռացել է լեգենդար Բի Բի Քինգը

10:18 • 15.05.15

Կյանքից հեռացել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը, հայտնում է Газета-ն։

 

Երգիչը 89 տարեկան էր։ Ամերիկացի երաժիշտն օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի հետ կապված բարդացումների պատճառով։

 

Քինգի կարիերան սկսվել է 1948-ից։ Այդ ժամանակահատվածում նա հաստատվել է որպես բլյուզի ամենահեղինակավոր կատարողներից մեկը։

 

«Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է, չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես՝ սովորական մարդ: Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերն իմ ընկերները չեն: Ես շփվում եմ երաժշտության` նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»,- ժամանակին ասել է երաժիշտը։

 

Կյանքից հեռացել է լեգենդար Բի Բի Քինգը