Կլիչկոն շնորհավորական ուղերձում շփոթել է «Օկեան Էլզի» խմբի մենակատարի անունն ու տարիքը (տեսանյութ)
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, շնորհավորելով «Օկեան Էլզի» (ուկր.՝ Океан Ельзи) խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկին ծննդյան օրվա առթիվ, շփոթել է նրա անունն ու տարիքը, գրում է lenta.ru-ն: Նախկին մարզիկը երաժշտի անունը շփոթել է՝ ասելով Վյաչեսլավ, և նրան շնորհավորել է 39-ամյակի առթիվ՝ չնայած մայիսի 14-ին լրացել է Վակարչուկի 40-ամյակը:
«Ես ցանկանում եմ շնորհավորել Վակարչուկին, մենք բոլորս վայելում ենք նրա երգերը: Եվ այսօր՝ 39 տարեկան, օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհավորել Վյաչեսլավին, նրան առողջություն մաղթել և շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա անում է երկրի համար»,- ասել է քաղաքապետը:
Կլիչկոյի խոսքով՝ Վակարչուկին շնորհել են Ուկրաինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Խմբի մենակատարին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:










