«Ցեղասպանություն՝ հիշողության իրավունք». Մոսկվայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում կկայանա

14:04 • 15.05.15

Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա բնակչության ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Մոսկվայում Հունական մշակութային կենտրոնը Մոսկվայի հույների միության աջակցությամբ կազմակերպում է «Ցեղասպանություն՝ հիշողության իրավունք» խորագրով միջոցառում։ Երեկոն կկայանա մայիսի 18-ին Ազգությունների Մոսկվայի տանը, գրում է greekmos.ru-ն։

 

Միջոցառման ծրագրում ներառված է կարճ պատմական անդրադարձ՝ «Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա բնակչության ցեղասպանությունը (1908-1923). 1919-1923թթ. Հույն-թուրքական պատերազմ» խորագրով։ 

«Ցեղասպանություն՝ հիշողության իրավունք». Մոսկվայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում կկայանա