Դերասան Սերգեյ Բեզռուկովը հեռանում է ընտանիքից. ԶԼՄ-ներ

12:11 • 15.05.15

Ռուսական կինոոլորտի ամենահայտնի ու գեղեցիկ ամուսնական զույգերից մեկը` Սերգեյ և Իրինա Բեզռուկովները բաժանվում են:



Ինչպես նշում է super.ru-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին, 41-ամյա դերասանն այլևս չի ապրում իր կնոջ հետ:

 

Ըստ նրանց՝ դերասանները բաժանվելու որոշում են կայացրել 15 տարվա համատեղ կյանքից հետո: Ենթադրվում է, որ պատճառ կարող էր հանդիսանալ Բեզռուկովի դավաճանությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ տարի պարզվել է, որ Բեզռուկովն ունի ևս մի ընտանիք, որտեղ կա 2 փոքր երեխա: Չորսամյա Իվանի ու 6-ամյա Սաշայի մայրն է 31-ամյա դերասանուհի Քրիստինա Սմիրնովան: Հայտնի է, որ դերասանը նրանց պարբերաբար այցելում է ու ապահովում ամեն ինչով, սակայն նա դեռևս պաշտոնապես չի ճանաչել երեխաներին:

 

Աղբյուրը հավելում է, որ Իրինա Բեզռուկովան հրաժարվել է մեկնաբանել իր ու ամուսնու բաժանման լուրը:

Դերասան Սերգեյ Բեզռուկովը հեռանում է ընտանիքից. ԶԼՄ-ներ