Թեյլոր Սվիֆթը հանդիպում է Քելվին Հարիսի հետ (լուսանկարներ)

12:44 • 15.05.15

Հայտնի բրիտանացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը սիրավեպ է սկսել իր գործընկերներից մեկի` ճանաչված երաժիշտ Քելվին Հարիսի հետ: Թեև նրանց սիրային հարաբերությունների մասին շշուկները սկսել էին շրջանառվել, այնուհանդերձ՝ զույգը որևէ մեկնաբանություն չէր արել: Սակայն երեկ պապարացիները «բռնացրել» են զույգին ձեռք ձեռքի տված քայլելիս:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սվիֆթն ու Հարիսը երջանիկ դեմքով դուրս են եկել Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքի ռեստորաններից մեկից:

 

Քսանվեցամյա երգչուհին ու 31-ամյա երաժիշտն ընթրել են հանրահայտ Giorgio Baldi ռեստորանում, որի մուտքի մոտ աստղերին մշտապես  սպասում են պապարացիները: Ըստ պարբերականի՝ իրենց ժամադրության համար այսպիսի վայր ընտրելով` զույգը ցանկացել է հրապարակայնորեն հայտնել իրենց սիրավեպի մասին:

 

 

Թեյլոր Սվիֆթը հանդիպում է Քելվին Հարիսի հետ (լուսանկարներ)