Անհայտ անձը Վուդի Ալենի հետ «սելֆի» է արել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին՝ շրջանցելով արգելքը
Կաննի միջազգային կինոփառատոնի հյուրերից մեկը ռեժիսոր Վուդի Ալենի և նրա կնոջ՝ Սուն-Ի Պրևինի հետ կարմիր գորգին «սելֆի» է արել, գրում է Газета-ն։
Թեև փառատոնի տնօրեն Տյերի Ֆրեմոն խնդրել էր չանել «սելֆի» կարմիր գորգին, քանի որ դա «դանդաղեցնում է ընթացքը» և «անհեթեթ է թվում», սակայն փառատոնի հյուրերից մեկը լուսանկարվել է հայտնի ռեժիսորի և նրա կնոջ հետ՝ «Իռացիոնալ մարդը» ֆիլմի պրեմիերայից առաջ։
Լուսանկարվելիս Վուդի Ալենի կինը ժպտացել է, իսկ ռեժիսորի դեմքն ուրախություն չի արտահայտել։










