Հայտնի է Սարդ մարդու կերպարը մարմնավորող նոր դերասանը
Ասա Բատերֆիլդը Marvel-ի և Sony-ի նոր ֆիլմում կմարմնավորի Սարդ մարդու կերպարը:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` Deadline-ին հղումով, 18-ամյա Բատերֆիլդը դեռևս նակարահանումների շուրջ բանակցությունների սկզբնական փուլում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա Էնդրյու Գարֆիլդը չափազանց մեծ է Սարդ մարդու դերի համար: Գարֆիլդից առաջ սուպերհերոսի դերը արտոնագրված ֆիլմաշարում մարմնավորում էր Թոբի Մագուայրը:










