Դևիդ Լինչը մտադիր է նկարահանել «Թվին Փիքս» սերիալի շարունակությունը
Ռեժիսոր Դևիդ Լինչը հայտարարել է, որ վերադառնում է «Թվին Փիքս» նախագիծը. ինչպես տեղեկացնում է Газета-ն, այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Twitter-ի սիրելի ընթերցողներ։ Լուրերը միշտ այն չեն, ինչ թվում են։ Դա տեղի է ունենում կրկին։ «Թվին Փիքսը» վերադառնում է Showtime հեռուստաալիք»,- գրել է Լինչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թվին Փիքս»-ի դերասանները դիմել են սերիալի հեղինակ Լինչին՝ վերադառնալու խնդրանքով։ Վերջինս այս տարի հրաժարվել էր շարունակության նկարահանումներից՝ ոչ բավարար ֆինանսավորման պատճառով։










