Սահարայի միջազգային կինոփառատոն. աշխարհի ամենահեռավոր և անտեսված փառատոնը (լուսանկարներ)

12:50 • 16.05.15

Ֆիլմերի այս փառատոնը աշխարհի ամենահեռավոր և անտեսվածն է, քանի որ այն կազմակերպվում է Սահարայի անապատում` փախստականների ճամբարում, որտեղ ոչինչ չի աճում և քչերն են այցելում, գրում է BBC-ն։

 

Ալժիրի Դախլա ճամբարում արևը չափազանց այրող է, որի պատճառով յուրաքանչյուր սարքավորում կարող է հալվել և անպիտան դառնալ՝ նույնիսկ արևային վահանակները։

 

Գիշերները քամին այնքան ուժեղ է, որ կարող է քշել, տանել վրանները։

 

Սակայն Fi Sahara արևմտյան Սահարայի միջազգային կինոփառատոնը գրավել է մի շարք հոլիվուդյան աստղերի, ինչպես օրինակ Ջեյմս Բոնդի դերակատար դերասան Խավիեր Բարդեմն է։

Անարդարությունից և անկարողությունից սրտնեղած փախստականները տարվա մեջ մեկ օր կարողանում են  միասին ֆիլմ դիտել և վայելել անապատային երեկոն։

 

Փառատոնին ցուցադրվել են մուլտֆիլմեր և կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նկարահանվել են  փախստական երեխաների կողմից, ինչպես նաև ֆիլմեր՝ ուղարկված Լատինական Ամերիկայից մինչև Ասիական երկրների ռեժիսորների կողմից։ 

 

People at the Dakhla camp in Algeria

Map of regionA performer on silts at the FiSahara in Dakhla camp, Algeria

Performers at the FiSahara in Dakhla camp, Algeria

 

Boy watches film

FiSahara/Carlos Cazurro

A performer at the FiSahara in Dakhla camp, Algeria

Սահարայի միջազգային կինոփառատոն. աշխարհի ամենահեռավոր և անտեսված փառատոնը (լուսանկարներ)