Հանրահայտ «պոչիկով» բարձրակրունկների հայազգի հեղինակը մեծ շուքով նշել է ծննդյան տոնը (լուսանկարներ)
Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը (Aleksandr Siradekian), ով ճանաչում է ձեռք բերել «պոչիկով» բարձրակրունկների ներկայացումից հետո, մեծ շուքով նշել է իր ծննդյան տոնը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, միջոցառումը, որին ներկա է գտնվել Մոսկվայի բարձրաշխարհիկ հասարակության զգալի մասը, կազմակերպվել է Mercedes Bar ռեստորանում: Հյուրերի մեծ մասը եղել են Սիրադեկյանի ընկերները, ինչպես նաև՝ նրա կինն ու հմայիչ դստրիկը` փոքրիկ Էմանուելը:
Հավելենք, որ Սիրադեկյանի ստեղծած «պոչիկով» բարձրակրունկները համարվում են վերջին շրջանում ամենաշատ պահանջարկ վայելող կոշիկներից: Ինչպես Christian Louboutin-ի ստեղծած կոշիկներն են տարբերվում շուկայում իրենց ալ կարմիր ներբանների շնորհիվ, այնպես էլ հայազգի դիզայների կոշիկներն են առանձնանում հետին հատվածում եղած օրիգինալ «մազափնջով»:
Սոֆիկո Շևարդնաձե, Ալեքսանդր Սիրադեկյան
Դստեր` Էմանուելի հետ





















