Կաննում սուլել են «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնող ֆիլմը, որի գլխավոր դերում Մեթյու ՄքՔոնախին է
Կաննի կինոփառատոնում սուլել են հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախիի մասնակցությամբ The sea of trees ֆիլմը, որը հավակնում է կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի», գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Գաս Վան Սենթի ֆիլմը ցուցադրվել է Կաննի 68-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակում։ Այն պատմում է Արթուր անունով ամերիկացու մասին, որն ուղևորվում է Ֆուձիյամա լեռը՝ ինքնասպանություն գործելու նպատակով։
Հանդիպելով մոլորված մարդու՝ նա փորձում է օգնել նրան դուրս գալ անտառից։ Մամուլի համար ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճում սուլոց է հնչել։ Այս ֆիլմը գլխավոր մրցանակի հավակնող 19 ֆիլմերից մեկն է։










