The Beatles–ի անդամ Ջորջ Հարիսոնի կիթառը վաճառվել է 490 000 դոլարով
Բրիտանական աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի անդամ Ջորջ Հարիսոնին պատկանող կիթառը աճուրդում վաճառվել է 490 000 դոլարով, գրում է Associated Press-ը։
Mastersound ընկերության 1963-ի արտադրության էլեկտրական կիթառը վաճառվել է անանուն գնորդին։
Ինչպես հայտնել են աճուրդի տանը, այդ կիթառով Հարիսոնը մի քանի անգամ նվագել է Անգլիայում և Նորմանդական կղզիներում տեղի ունեցած համերգների ժամանակ։
Աճուրդում վաճառվել է նաև Էլվիս և Պրիստիլա Փրեսլիի ամուսնության վկայականը, որի վերջնական գինը կազմել է ավելի քան 40 000 դոլար։
Փրեսլիի բեմական կոստյումը, որը նա կրել էր 1975-ին Լոս Անջելեսում համերգի ժամանակ, վաճառվել է 122 000 դոլարով։










