Ժաննա Ֆրիսկեն սկսում է կորցնել տեսողությունը

12:43 • 18.05.15

Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն 2 տարի է՝ պայքարում է ծանր հիվանդության՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Ապրիլին երգչուհին վերականգնողական կուրս է անցել ԱՄՆ-ում անցկացված քիմիաթերապիայի պրոցեդուրաներից հետո, գրում է segodnya.ua-ն։

 

Բժիշկների կանխատեսումները լավատեսական էին. Ժաննան, կարծես, ապաքինվում էր։ Սակայն սկսվել է նոր դժբախտություն. նա սկսել է կտրուկ կորցնել տեսողությունը։ Նման բան տեղի է ունենում ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքի ընդունումից հետո։ Բժիշկները վստահեցնում են, որ տեսողությունն անպայման կվերականգնվի։

 

Երգչուհու մտերիմները պատմել են, որ Ֆրիսկեն վերջին օրերի ընթացքում շատ է թուլացել, կորցրել է ախորժակը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

 

«Մեզ մոտ ամեն ինչ շատ վատ է։ Դստերս առողջական վիճակը հանկարծակի վատացել է։ Այս պահին ինձ համար դժվար է խոսել։ Ժաննան վատ է»,- ասել է երգչուհու հայրը։